
«Հրապարակ». Այսինքն, Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բրյուսելյան հանդիպումից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ իշխանամերձ աղբյուրի, ԵԽ նախագահը պնդել է, որ հարկավոր է պրոցեսներն արագացնել և հաջորդ օրը հայտարարել դելիմիտացիայի հանձնաժողովների կազմերն ու նախագահների անդրանիկ հանդիպումն անել:
Արցախի մասով Միշելը պարզ ասել է, որ Ադրբեջանը պետք է կարողանա լեզու գտնել Արցախի հետ, համոզել և երաշխավորել նրա անվտանգությունը: Եվ Ալիևին նախազգուշացրել է` եթե չկարողանաք համաձայնության գալ արցախցիների հետ, մենք ստիպված կլինենք ընդունել ռուսական խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, և նրանք հավերժ կմնան Արցախում: Եվրոպացիները հասկանում են, որ Արցախի դիմադրությունը չեն կարողանալու կոտրել, և Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնել չի հաջողվի, քանի դեռ Արցախը դեմ է դրան: Մի ելքն Արցախի կամքը կոտրելն է կամ համոզելը, մյուսը` Ալիևին համոզելը, որ զիջի: Ալիևը փորձել է խաղարկել Փաշինյանի գործոնը` Միշելին ասել է.
«Իսկ եթե ես պայմանավորվեմ Փաշինյանի հետ, և նա համաձայնի իմ տված երաշխիքներին, կարո՞ղ եմ արցախցիների փոխարեն նրա հետ պայմանավորվել»: Ըստ մեր աղբյուրի՝ այս տարբերակին չեն համաձայնել: Այսինքն, Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ: Արձանագրենք, որ Արցախն իր համառությամբ կարողանում է սեփական շահերն առաջ մղել: Մնում է, որ ՀՀ վարչապետը դրան չխանգարի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին