Միխալկովն առաջարկել է ստեղծել Եվրասիական կինոակադեմիա և սեփական «Օսկար»
Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Նիկիտա Միխալկովն առաջարկել է ստեղծել Եվրասիական կինոակադեմիա։ Ակադեմիան կկարողանա ստեղծել «Օսկարի» սեփական տարբերակը։
«Արձանիկը կլինի ադամանդե թիթեռ: Դա կլինի եվրասիական «Օսկար»»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է ռեժիսորը։
Միխալկովը նշել է, որ մրցույթին կմասնակցեն եվրասիական համայնքի բարոյական իդեալներին համապատասխանող ռեժիսորներն իրենց ֆիլմերով։ Նրա կարծիքով, Արևմուտքը հզոր հարձակում գործեց բարոյական և ավանդական արժեքների վրա։
Նա նաև ասել է, որ մրցանակային ֆոնդը պետք է կազմի մինչև հինգ միլիոն դոլար: