Սենեգալի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացել
Սենեգալի Տիվաուան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացել: Այս մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով երկրի նախագահ Մակի Սալին։
«Ցավով և սարսափով իմացա հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածինների մահվան մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ընտանիքներին:
Տիվաուանի քաղաքապետ Դեմբա Դիոպը հայտնել է, որ երեք նորածնի կյանք հաջողվել է փրկվել։ Քաղաքապետը նշել է, որ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան