«Վեկտոր»-ը բացատրել է, թե ինչու ջրծաղիկի և կարմրախտի դեմ պատվաստանյութերը չեն օգնի կապիկի ծաղիկով վարակվածներին
Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնը հայտնել է, որ ջրծաղիկի կամ կարմրախտի դեմ պատվաստումներն չեն կարող մարդկանց մոտ նվազեցնել կապիկի ծաղիկի ծանրությունը։ Այդ մասին գրում է RT-ն։
«Այս բոլոր հիվանդությունները պատկանում են վիրուսների տարբեր ընտանիքների»,-պարզաբանել են կենտրոնում։
Ըստ այդմ, այն մարդիկ, ովքեր ունեցել են վերոնշյալ հիվանդությունները, նույնպես ապահովված չեն կապիկի ծաղիկից։ Այն բացատրվում է նրանով, որ կապիկի հարուցիչը պոքսվիրուսների մեծ ընտանիքի վիրուսն է, իր հերթին ջրծաղիկն առաջանում է հերպեսի վիրուսների ընտանիքի վարիչելլա-զոստեր վիրուսով, իսկ կարմրախտը ռուբիվիրուսների ընտանիքի միակ հարուցիչն է։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան կապիկի ծաղիկով վարակվածների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Գերմանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 4 դեպք
- Բելգիան կապիկի ծաղիկով հիվանդների համար պարտադիր կարանտին է սահմանել
- Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան