«Փաստ». Առանձին տնօրեններ հանձնարարել են կազմել ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը
«Փաստ» թերթը գրում է.
«Ընդդիմության կողմից անցկացվող անհնազանդության տարբեր ակցիաներից ու բազմահազարանոց երթերից իշխանությունների անհանգստություններն ավելի ու ավելի սուր են դառնում, չնայած նրանք փորձում են ցույց տալ, թե իրականում մտահոգված չեն։ Իրականում վախերն այնքան մեծ են, որ փորձում են «կանտրոլի» տակ պահել ոչ միայն պետական գերատեսչությունների աշխատակիցներին, այլև մանկավարժներին ու նույնիսկ... աշակերտներին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում բավական սուր է դրված հանրահավաքներին ու երթերին մասնակցելու հարցը: Կան տեղեկություններ, որ հատկապես ավագ դպրոցների առանձին տնօրեններ հանձնարարել են բարձր դասարանների դասղեկներին՝ կազմեն ընդդիմության ակցիաներին մասնակցող աշակերտների ցանկը, եթե նույնիսկ նրանք մասնակցել են իրենց ծնողների հետ։
Նրանք նաև նշել են, որ բոլոր աշակերտներին պետք է «ակնարկել» դիմադրության շարժմանը մասնակցելու հնարավոր հետևանքների մասին՝ ընդհուպ տարեկան գնահատականների վրա էական ազդեցություն: Մեր ունեցած տեղեկություններով, սա լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ մանկավարժների, թե՛ ծնողների շրջանում: Ավելին, կան տեղեկություններ, որ մի քանի ծնողներ արդեն իսկ լուրջ զրույց են ունեցել տնօրենների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սոչիաբնակ հայի գործը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձել է վերագրել իրեն
- «Հրապարակ». Այսինքն, Ալիևը ստիպված է լինելու բանակցել Արցախի իշխանությունների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան