Օլգա Բուզովան ցանկանում է ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում
Ռուս երգչուհի Օլգա Բուզովան հայտարարել է՝ ցանկանում է մասնակցել ԵՎրատեսիլ 2023-ին։ Բայց քանի որ Ռուսաստանը զրկված է երգի միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորությունից, ինքը պատրաստ է ներկայացնել Հայաստանը։ Այս մասին գրում է kulturomania կայքը։
Որպես հաջողության գրավան նա նշել է իր տաղանդն ու խարիզման։
Հիշեցնենք, որ Եվրատեսիլը 2022-ն անցկացվեց Իտալիայի Թուրին քաղաքում մայիսի 10-ից 14-ը։ Մրցույթում հաղթեց Ուկրաինան ներկայացնող Kalush Orchestra ռեփ խումբը:
Մրցույթի կանոնների համաձայն՝ 2023 թվականին Եվրատեսիլը կանցկացվի հաղթող երկրի տարածքում, այսինքն՝ Ուկրաինայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան