Զոհված զինծառայողների հարազատները մտնում են ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատները տաս րոպե ժամանակ էին տվել՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն իջնի ու հանդիպի իրենց հետ։ Ժամանակը լրանալուց հետո ծնողները ցանակացան ներս մտնել, սակայն ոստիկանները մի քանի շարք պատ են կազմել և խոչընդոտում են ծնողների մուտքը ԲԴԽ։
«Ներողություն եմ խնդրում ոստիկաններից, բայց կներեք՝ մենք առաջ պետք է գնանք։ Ուզում եմ տեսնել այն ոստիկանին, ով ձեռք կբարձրացնի մայրերի վրա»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ ի վերջո ընդունվել է իրենց պահանջը՝ գոնե 30 ծնողով ներս մտնել։ Կարին Տոնոյանը խնդրեց, որ ամեն ընտանիքից մեկական ծնող ներս մտնի, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքների ներկայացուցիչներ լինեն։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց, որ լրատվամիջոցներին թույլ չեն տալիս ներս մտնել, այդ հարցը ներսում ծնողները կբարձրացնեն։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թույլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:
Հարակից հրապարակումներ`
- Թե վախկոտ չես, դուրս արի. Քաղաքացիները՝ Գագիկ Ջհանգիրյանին
- Կարին Տոնոյան. Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին
- Խնդրում ենք լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության. Կարին Տոնոյան
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
- Դատավոր Բիշարյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Փաշինյանի պատասխաններում առերևույթ պետական դավաճանության բազմաթիվ փաստեր կային. Արծվիկ Մինասյան