Ալեքսան Ասատրյանը ՀՀ ԱԱԾ-ում է և իբրև թե հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից․ Պաշտպան
Փաստաբան Արթուր Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աբսուրդի թատրոնը շարունակվում է։
Հենց նոր ինձ հետ կապ հաստատեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակզմից և հայտնեցին, որ իրենց բանավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից բանավոր հայտնել են, որ (ուշադրություն)
Ալեքսան Ասատրյանը ՀՀ ԱԱԾ-ում է, մեկ անգամ (իբրև թե) հրաժարվել է պաշտպան ունենալու իրավունքից, երկրորդ անգամ, երբ տեղեկացրել են, որ շենքում իր համար եկած պաշտպան կա (իբրև թե) կրկին հրաժարվել է պաշտպանից։ Իմիջիայլոց, հատուկ նշել եմ, որ թույլ տան ինձ տեսակցել Ալեքսանին և եթե նա հրաժարվի պաշտպան ունենալուց, ես դուրս կգամ շենքից։
Երևի զանգի իրավունքից էլ է, չէ հրաժարվել…
Իսկ ինձ ասում էին, թե այդ նույն ժամանակ Ալեքսան Ասատրյանը իբրև թե ՀՀ ԱԱԾ շենքում չէ, քննիչի հետ միասին մասնակցում է քննչական գործողության։
Հ.Գ. Եթե սա աբսուրդի թատրոն չէ, բա ի՞նչ է»։