Թուրքիայի ընդդիմության առաջնորդն առաջարկում է փակել երկրում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջարկել է փակել Թուրքիայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր ռազմական օբյեկտները։ Նրա նախաձեռնությունը տեղի է ունենում այս շաբաթ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ ՆԱՏՕ-ից Անկարայի դուրս գալու հնարավորության մասին հայտարարության ֆոնին: Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բահչելին առաջարկել է դուրս գալ ՆԱՏՕ-ից: ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է Թուրքիային, բայց ես կցանկանայի տեսնել, թե որքանով է անկեղծ կառավարությունը: ԱՄՆ-ը հեղեղել է Հունաստանը բազաներով, նրանց նպատակն ակնհայտ է: Թող իշխող կոալիցիան օրինագիծ ներկայացնի խորհրդարան Թուրքիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները փակելու մասին, մենք կաջակցենք նրան»,-ուրբաթ իր Twitter-ում գրել է Քըլըչդարօղլուն։
Թուրք հանրապետականների առաջնորդի խոսքով՝ իր ղեկավարած կուսակցությունը դեմ է նեոլիբերալիզմին և երկրում օտարերկրյա զինվորականների առկայությանը։ «Մենք պատրաստ ենք անել այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է, դուք պատրա՞ստ եք, իշխանավորնե՛ր»-գրել է Քըլըչդարօղլուն։
Թուրքիայի Ազգայնական կուսակցության ղեկավարը մայիսի 24-ին, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել էչ, որ եթե Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված իրավիճակը փակուղի մտնի Թուրքիայի դիրքորոշման պատճառով, ապա Անկարան, որպես նրա ամենահին անդամ, պետք է մտածի ՆԱՏՕ-ի դաշինքից դուրս գալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
- Թուրք ազգայնականների առաջնորդն ավելորդ է համարել Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ
- Թուրքիան արգելափակեց ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինք մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը
- Թուրքիան պահանջում է F-35 կործանիչներ ՆԱՏՕ մոտք գործելու Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերը հաստատելու համար
- Ռուսաստանը չի համակերպվի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հետ, հայտարարել է Ռյաբկովը
- «Ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի». Պուտինը՝ Ֆինլանդիայի նախագահին
- Ռուսաստանը դադարեցրել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Ֆինլանդիա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները