«Ժողովուրդ». ՔՊ-ն պաշտոնապես դեռ չի արտահայտել իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդեն հայտնի է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 3-ին։ Արդեն հայտնի է օրակարգը. նիստի ժամանակ քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ մշակված հայտարարության նախագիծը:
Խմբակցությունների տարածած հայտարարության կետերից մեկում նշվում է, որ պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը:
Կետերից մեկով էլ նրանք առաջարկում են ամրագրել, որ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խաթարումը: Միևնույն ժամանակ նշվում է, որ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն:
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ: Նշենք, որ ՔՊ-ն պաշտոնապես դեռ չի արտահայտել իր դիրքորոշումը՝ նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան