Իրանն արտահանել է 72 մլն դոլարի նանոտեխնոլոգիական արտադրանք
Իրանի Նանոտեխնոլոգիայի շտաբի քարտուղարը հայտարարել է 72 մլն դոլարի նանոտեխնոլոգիական արտադրանքի արտահանման մասին։
ParsToday-ի փոխանցմամբ՝ Իրանի նանոտեխնոլոգիայի շտաբի քարտուղար Սայիդ Սարքարը հինգշաբթի օրը Թավրիզի տրակտորաշինական ընկերություն կատարած այցի ընթացքում ասել է, որ «Իրանը նանոտեխնոլոգիայի բնագավառում քանակական և որակական զարգացման առումով շարունակում է զբաղեցնել չորրորդ տեղն աշխարհում»:
Նա նշել է.«Իրանի նանոտեխնոլոգիաների արտահանման աշխարհագրությունը ներառում է 45 երկիր, այդ թվում՝ Հարավային Կորեա, Ավստրալիա, Գերմանիա, Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Մալայզիա, Ինդոնեզիա և նույնիսկ Լատինական Ամերիկա: Դա վկայում է իրանցի գիտնականների ներուժի մասին»:
Սարքարը շեշտել է, որ «Իրանի նանոտեխնոլոգիական կարողությունները ներկայումս օգտագործվում են արդյունաբերական տեխնոլոգիաների 18 ոլորտներում, և այդ ջանքերի արդյունքում շուկայում արտադրված և հաստատված արտադրանքի ավելի քան 1120 տեսակ կա, որոնք արտադրվում են նանո ոլորտում գործող 330 գիտելիքահենք ընկերությունների կողմից և առաջարկվում ներքին և արտասահմանյան շուկաներին»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը նանոտեխնոլոգիայի ոլորտում առաջատար 5 երկրներից մեկն է
- Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան