Խերսոնի և Զապորոժիեի շրջաններն անցնում են ռուսական հեռախոսային կոդի
Խերսոնի և Զապորոժիեի մարզերի այն տարածքներում, որոնք գտնվում են ռուսական զորքերի վերահսկողության տակ, անցնում են ռուսական «+7» հեռախոսային կոդի։ Այս մասիին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Ղրիմի ղեկավարի տեղեկատվական քաղաքականության հարցերով խորհրդական Օլեգ Կրյուչկովը։
«Իմ տեղեկություններով այնտեղ արդեն աշխատում են կապի նոր օպերատորներ»,- հավելել Է գործակալության զրուցակիցը՝ ընդգծելով, որ ուկրաինական «+380» հեռախոսահամարը շուտով կմնա անցյալում։
Նրա խոսքով՝ Խերսոնում, Մելիտոպոլում և Բերդյանսկում արդեն վաճառքի են հանվել նոր օպերատորների բջջային փաթեթները։
Այս տեղեկությունը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել են նաև Զապորոժիեի շրջանի վարչակազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան