«Հրապարակ». ՔՊ-ական սյունեցի պատգամավորները դավեր են նյութում Սյունիքի մարզպետի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և մարզից ընտրված ՔՊ-ական 5 պատգամավորների միջև կապը չի ստացվում։ Պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ, որ մարզպետի պաշտոնին կարգել է իր խորհրդականին, որը ՔՊ-ական չէ։ Մարզի աղբյուրներից տեղեկանում ենք, որ պատգամավորները պահանջում են, որ մարզպետը ցանկացած որոշում համաձայնեցնի իրենց հետ, ինչը նա չի անում։
Իսկ վերջերս շոկի մեջ են ընկել՝ տեսնելով, որ մարզպետն ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ Որոտանում բնակարանամուտի է մասնակցել, ու այդ փաստն օգտագործելով՝ փորձում են «վերևներում» դավեր հյուսել նրա դեմ։
Կարելի է ասել՝ դա նրանց հաջողվում է, մեզ ասացին, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորման հարցն օդում կախված է։ Հարցը պետք է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն օրակարգ մտցնի, իսկ նա, պատգամավորների հորդորով, չի անում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան