Տեսչական մարմինը թերություններ է հայտնաբերել երկու թռչնաֆաբրիկայում
ՍԱՏՄ-ն ստուգումների արդյունքում երկու թռչնաֆաբրիկայում թերություններ է հայտնաբերել։
Ինչպես տեսչական մարմնից հայտնեցին Panorama.am-ին, «ՀԱԳԱ» ՍՊԸ -ում արտադրված ձվի պահեստում եղել են սանիտարահիգիենիկ վիճակի թերացումներ, տրվել է բանավոր հանձնարարություն՝ թերությունը վերացնելու համար։
«Դրանք դիտարկման ընթացքում շտկվել են»,-ասացին ՍԱՏՄ-ից։
«ՄԻՔԱՅԵԼ ՂԵՎՈՆԴՅԱՆ» Ա/Ձ -ի համակցված կերը ունեցել է մակնշման անհամապատասխանություն, մասնավորապես մակնշման մեջ նշված չի եղել կերի հիմնական բաղադրիչների ցանկը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն և տնտեսավարող սուբյեկտին տրվել է հանձնարարական՝ թռչուններին կերակրել Կերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համաձայն:
«Հանձնարարականը տնտեսավարող սուբյեկտը 19․04․2022 թվականին կատարել է (կերի մակնշումը շտկվել է), այլ անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,-հայտնեցին տեսչական մարմնից։
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երկրում գործող թռչնաֆաբրիկաներում տիրող իրավիճակը պարզելու նպատակով անասնահամաճարակային մոնիթորինգ է իրականացրել Հայաստանի՝ թռչնամիս արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերություններում։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ է գտել թռչնամիս արտադրողների մոտ ՍԱՏՄ-ն
- Արտադրողներն ունեն մեկ շաբաթվա կեր. Թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ
- Լիստերիա, ախտածիններ, ՄԱՖԱՄ. Ի՞նչ են հայտնաբերել Հայաստան ներմուծված թռչնամսում
- ՍԱՏՄ. Ոչ մի դեպքում չգնել այդ թռչնամիսը
- 10+1 հետաքրքիր փաստեր Հայաստան ներմուծված հավի մսի մասին
- 10+1 հետաքրքիր փաստ տեղական արտադրության հավի մսի շուկայի մասին
- ՄՊՀ-ն հրապարակել է թռչնամսի շուկայի ուսումնասիրությունը