Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ մի խումբ քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան միջպետական ճանապարհը՝ վանկարկելով «միություն, պայքար, հաղթանակ», «առանց Նիկոլ Հայաստան», «պայքար, պայքար»։
«Որպեսզի ունենանք արժանապատիվ Հայաստան, որպեսզի վերականգնենք մեր արժանապատվությունը, դրա համար անհրաժեշտ է ունենալ առանց Նիկոլ Հայաստան:
Մեր պայքարն ուղղված է հանուն Հայաստանի ինքնիշխանության, հանուն Արցախի հայկականության, հանուն մեր բոլորի արժանապատիվ ապագայի։ Հայաստանի իշխանությունները ձգտում են երկիրը տանել թուրքացման»,-ասաց անհնազանդության ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, ոչ այսօր քաղաքացիները փակել էին Սևան-Երևան մայրուղին:
Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 27-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները նաև մարզերում։ Մայիսի 27-ին հանրահավաք չի լինելու, նրա խոսքով, աշխատանքյաին օր է լինելու իրենց համար։ Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրվում է համապետական հանրահավաք, այնուհետև երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիներին ոստիկանները բռնի կերպով հեռացնում են ճանապարհից
- Ընդդիմության ծրագրերը մայիսի 27-28-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան