Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, որ միջազգային իրավունքն այսօր չի գործում, և ամեն ինչ հիմնված է այդ թվում նաև ռազմական ուժի վրա, ուստի Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացությունը շարունակելու է ավելացնել իր հզորությունը։
Ականջ ունեցողը կլսի՝ հատկապես նրանք, որոնք կուրորեն հավատում են թշնամու հետ ինչ-որ «խաղաղության փաստաթղթի», սահմանների որոշարկման թղթերի և այլ նմանօրինակ պատրանքների ու խաբկանքների։
Այնինչ այս բռնապետը որևէ նորություն չի ասում, քանզի անանց ճշմարտություն է դեռևս մեր փառապանծ նախնյաց կողմից մեզ ավանդված հստակ բանաձևումը՝ «սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց, որքան հատանէ, այնքան ունի»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում