Երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումների ծավալը նվազել է
Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն ավելացել է։ Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2022 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 3 662.2 հազար տոննա, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 14․7%-ով։
Վիճակագրության համաձայն, աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների հաշվին։ Մասնավորապես, այս տարվա հունվար-մարտին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 21․9%-ով և կազմել 2 281.7 հազար տոննա։
Ինչ վերաբերում է երկաթուղային տրանսպորտով իրականացված բեռնափոխադրումներին, ապա այստեղ ծավալները նվազել են 3․6%-ով` կազմելով 651.8 հազար տոննա։
Ըստ վիճակագրության՝ մայրուղային խողովակաշարային ճանապարհով 2022 թ-ի առաջին եռամսյակում իրականացվել է 725 հազար տոննա (աճը կազմել է 12․8% ), իսկ օդային ճանապարհով՝ 3․7 հազար տոննա բեռնափոխադրում (աճը՝ 15․6%)։
Ինչ վերաբերում է ուղևորափոխադրումներին, պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու ամիսներին գրանցվել է 40%-ի աճ՝ մինչև 31 654.5 հազար մարդ։
Առավել տարածված է ավտոմոբիլային տրանսպորտը` 25 207.4 հազար ուղևոր (2021թ-ի հունվար–մարտի համեմատ 44․2%-ի աճ), այնուհետև գալիս է էլեկտրատրանսպորտը`5 779.2 հազար մարդ (21%-ի աճ)։ Օդային տրանսպորտից օգտվել է 570.7 հազար մարդ (աճ` 2,1 անգամ), երկաթուղուց` 97.2 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25․1%-ով ավելի է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում