«Շուշի. ԱմԷն». Պատմություն, որ չի մոռացվելու
«Մերօրյա արցախյան այս պատերազմի հիմքում ընկած էր նախ և առաջ Շուշին։ Վաչկատուն թուրքական ինչ-որ մի ցեղախումբ ի վերջո տիրացավ Շուշիին»,-ասում է Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը «Շուշի. ԱմԷն» վավերագրական ֆիլմում։
«Շուշիում եղել են հինգ խոշոր և յոթ փոքր հայկական եկեղեցիներ,որոնց հետքերը ընթացքում վերացվել են։ Ջնջում են հայկական հետքերը և փորձում են յուրացնել մեր պատմությունը, ժառանգությունը, հետըք, մեր բնիկ լինելը»,-ասում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի նախկին առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Ըստ ֆիլմի բանախոսների, նույնիսկ քաղաքի երկու մզկիթները կառուցել են հայ վարպետները։
«Շուշի. ԱմԷն» ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 30-ին` ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում կկայանա։ Ներկայացվում են անհերքելի փաստեր Շուշիի հայկական լինելու մասին։ Ֆիլմի ռեժիսորը Մարիամ Եգորյանն է, այն նվիրվում է Ռուբեն Գրիգորյանի հիշատակին
Ֆիլմում օգտագործված են արցախյան առաջին և երրորդ պատերազմի ընթացքում, դրանցից առաջ ու հետո արված կադրեր։
Հարակից հրապարակումներ`
- Շուշիում փողոցներից մեկն անվանակոչվել է Քեմալ Աթաթյուրքի անվան. Վարուժան Գեղամյան
- «Չկա Արցախ առանց Շուշիի... Չկա Հայաստան առանց Արցախի». Արտակ Բեգլարյան
- Գերության մեջ ես, իմ Շուշի, հետ ենք բերելու. երգչուհի Մադլեն Ասրյան
- Շուշեցիները վստահ են՝ մի օր Շուշիից են իջնելու դեպի տանկ-հուշարձան
- «Շուշի․ մտաքարտեզներ» գրքի շնորհանդեսը՝ այսօր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան