«Հրապարակ». ՔՊ-ում վճռական են տրամադրված ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխող խմբակցությունում ավելի քան վճռական են տրամադրված ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթաց սկսելու հարցում։ Օրերս ՔՊ նեղ կազմով քննարկել են, որ նստաշրջանի ավարտից հետո անպայման պետք է թույլատրելի եզրագիծն անցած պատգամավորների մանդատազրկման պրոցեսին ընթացք տալ:
Բայց որոշել են մեծահոգություն անել և ոմանց դեպքում բացակայությունները համարել հարգելի, սակայն իրենց հետ կոշտ առճակատման գնացող պատգամավորների պարագայում չեն պատրաստվում զիջել: Այդ շարքում են Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը: Չի բացառվում, որ սա ամբողջ ցանկը չլինի, և թիրախում այլ պատգամավորներ էլ լինեն, որոնք արդեն հատել են կամ մոտ են՝ հատելու թույլատրելիի սահմանը։
Ընդդիմադիրներին պատժելուց բացի, որոշել են նաև «փչացնել» ոմանց․ տեղեկություններ են տարածում, թե ընդդիմադիրների մեջ կան մարդիկ, որոնք բանակցում են իրենց հետ կամ բժշկի թուղթ են ներկայացրել՝ բացակայությունները հարգելի համարելու նպատակով։
ԱԺ-ից երեկ չէին հերքում, որ կա այդպիսի մեկ պատգամավոր։ Իրականում, շարժումը սկսվելուց հետո որևէ ընդդիմադիր բժշկի թուղթ չի ներկայացրել: Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն ապրիլին էր նման տեղեկանք ներկայացրել, այդ օրերին վիրահատվել էր և երկարատև բուժման ու ռեաբիլիտացիայի կարիք ուներ: Նա բժշկի թուղթ էր բերել, որ գալիք ամսվա նիստերին էլ չի կարողանալու մասնակցել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան