Ռուսաստանը հայտարարել է Վերին Լարսի անցակետի թողունակության ավելացման մասին
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է Ռուսաստան-Վրաստան անցկաետերի՝ այդ թվում Վերին Լարսիի թողունակության ավելացման ուղղությամբ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նախարարությունից մանրամասնել են, որ Ռուսաստանից Վրաստան մեկնող մոտ 900 բեռնատար կա, փաստաթղթերի ձևակերպման միջին տևողությունը չի գերազանցում 2-3 օրը:
«Արդեն այս տարվա հուլիսին կներդրվեն լրացուցիչ 12 գոտիներ, իսկ մինչև տարեվերջ՝ ևս 12-ը։ Այսպիսով, Վերին Լարսի անցակետի գոտիների ընդհանուր թիվը կհասնի 39-ի: Այժմ անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ»,-հայտնել են նախարարությունից։
Գերատեսչությունից ավելի վաղ նշել են, որ այս անցակետով ամենապիկ շրջանում անցել է 1500 մեքենա։ Նախարարությունում նախատեսում են, որ վերակառուցման արդյունքում կկարողանա անցնել 2300 հազար մեքենա, որից 1000-1100-ը բեռնատար։
Նշենք, որ ցամաքային ճանապարհով Հայաստանից այս անցկաետով են մեկնում Ռուսաստան։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարս անցակետի ռուսական կողմը կվերակառուցվի
- Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները գալիս են Հայաստան
- Վերին Լարսում առաջացող խնդիրներն արդեն կլուծվեն արագ և օպերատիվ. Արամ Թանանյան
- Հայաստանը մաքսային կցորդ կունենա Վերին Լարսում
- Վարորդների պնդմամբ՝ Վերին Լարսում ռուս մաքսավորները կաշառքներ են պահանջում. Արման Բաբաջանյան
- Շ. Թորոսյան. Ամբողջ կյանքում Վերին Լարս ե՞նք բացելու, իսկ այդ ընթացքում նրանք կհասցնեն հայաթափել Ջավախքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան