ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կարող է ներառել մեծ հեռահարության հրթիռային առաջադեմ համակարգեր։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է «Ուկրաինա ուղարկել հեռահար հրթիռների առաջադեմ համակարգեր»։ Վարչակազմը հակված է այս համակարգերը ներառելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդլայնված փաթեթում, որը կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ, հաղորդում է CNN-ը։
Նրա աղբյուրների համաձայն՝ ամերիկյան ղեկավարությունը մի քանի շաբաթ «չհամարձակվեց» ուղարկել այդ զենքերը Կիև՝ վախենալով, որ ուկրաինացի զինվորականները «կարող են դրանք օգտագործել Ռուսաստանի տարածքում հարձակողական գործողությունների համար»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության խնդրանքի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինական տարածքների օկուպացիան, իսկ նպատակներն են երկրի ապառազմականացումն ու ապամիջուկայնացումը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ի պատասխան ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել և ակտիվացրել են Կիևին զենքի մատակարարումը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրող 40 դոնոր երկրների երկրորդ հանդիպումը կկայանա մայիսի 23-ին
- Փսակին ասել է, որ Վաշինգտոնին մնացել է 250 մլն դոլար Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար
- Վաշինգտոնը Կիևին կուղարկի լրացուցիչ ռազմական օգնություն՝ մինչև 100 մլն դոլարի չափով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան