Արագածոտնում «Դիմադրության» շարժման մասնակիցները փակեցին մայրուղին
Արագածոտնի մարզում քաղաքացիները փակել են Երևան տանող մայրուղին: Բողոքի ակցիայի կազմակերպիչները բարձրախոսով դիմեցին վարորդներին և ներողություն հայցեցին՝ հայտնելով, որ «Դիմադրության» շարժման շրջանակներում խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում ի աջակցություն Արցախի և հայ ժողովրդի: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց թուրքի Հայաստան»։
«Դիմադրության» շարժման ակտիվիստները մայրուղու ասֆալտին ներկով գրեցին՝ «Առանց Նիկոլ Հայաստան»:
Որոշ ժամանակ անց մայրուղին բացվեց և ցուցարարների ավտոերթը շարունակվեց դեպի Երևան:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը
- Այս պահին խուզարկություններ են Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի՝ ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում. Սաղաթելյան
- Առավոտյան ժամը 08։00-ից Երևանում կմեկնարկեն ավտոերթեր, բողոքի անհնազանդության ակցիաներ. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին