ԲԴԽ-ն, Ջհանգիրյանը երկրորդական են, բխում են մեկ իրավիճակից, որ դեռևս չունենք՝ առանց Նիկոլ Հայաստան. Վարդևանյան
«44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հարազատների և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպման ժամանակ, Գագիկ Ջհանգիրյանը Արծվիկ Մինասյանի վերաբերյալ թույլ է տալիս մի այնպիսի արտահայտություն... Կարծես թե ասում է՝ ինքը դիպլոմ է տվել և այլն․․․ ես չգիտեմ՝ ինքը ո՞ւմ է դիպլոմ տվել կամ կարող է դիպլոմ տալ, թե՝ ոչ, բայց նման արտահայտություն ո՞նց կարող է անել ԱԺ պատգամավորի վերաբերյալ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ կարգապահական վարույթ հարուցող սուբյեկտները, ի դեմս արդարադատության նախարարության, դատավորների կարգապահական և էթիկայի հարցերի հանձնաժողովը, այդ հարցով պետք է զբաղվի, որովհետև այլ հարցերով կարծես թե շատ ուշադիր են լինում։
«Դրանից հետո էլ երևի գիտակցում է, որ ինքն ինձ դիպլոմ չի տվել, ասում է՝ կարծես ես ծնողներին թույլ չեմ տալիս բարձրանալ իր մոտ կամ թույլ եմ տալիս։ Պարոն Ջհանգիրյան, երևի թե լավ չեք պատկերացնում, որ հերոսների ծնողներին ոչ մեկ չի կարող ինչ-որ բան ասել՝ լինեմ ես, դուք կամ որևէ այլ մարդ»,- ասաց Վարդևանյանը։
Նա նշեց, որ ԲԴԽ-ն, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, բոլոր խնդիրները երկրորդական են, դրանք ածանցյալ են, բխում են մեկ իրավիճակից, որ «դեռևս չունենք առանց Նիկոլ Հայաստան»։
«Առանց Նիկոլ Հայաստան ունենալու դեպքում այդ խնդիրները շատ արագ լուծվելու են, այդտեղ երկրորդ կարծիք չկա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Ջհանգիրյան, ձեզ և ձեր նմաններին կարող են վերցնել և օգտագործել. Զոհված զինծառայողի մայր
- Զոհված զինծառայողների հարազատները մտնում են ԲԴԽ
- Կարին Տոնոյան. Այս փուլում որոշում կայացվեց նիստն անցկացնել դռնփակ, որովհետև արդեն պետք է խոսեին փաստերի մասին
- Քաղաքացիները երթով գնում են ԲԴԽ՝ միանալու զոհված զինծառայողների հարազատներին
- Խնդրում ենք լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության. Կարին Տոնոյան
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի