Արցախի ՄԻՊ-ը՝ շրջանավարտներին. Երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է.
«Արցախի դպրոցներում այսօր Վերջին զանգ է, շուրջ 1000 շրջանավարտներ ավարտում են դպրոցը և ոտք դնում փորձություններով, վերելքներով և վայրէջքներով լի մեծ կյանք։
Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ և մաղթում հետագա հաջողություններ։ Երբեք ու երբեք գերի չդառնաք ձեր կարողությունները կասկածի տակ դնող հանրային կարծրատիպերին, հետայսու ամեն օր բացահայտեք ձեր մարդկային պոտենցիալը և շարժվեք այն կատարելագործելու ճանապարհով։ Այն, որ այդ պոտենցիալը շատ մեծ է ու կարող, կասկած չունեմ։
Ձեր ապագայի համար առաջին հերթին պատասխանատու եք ինքներդ՝ պրպտող մտքով, ներդրված ջանքերով, նախաձեռնողականությամբ, համառությամբ, նպատակներն իրագործելու համարձակությամբ և հանձնառությամբ։
Գնացե՛ք ձեր իղձերի հետևից, դրանք անպայման իրականանալու են»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան