Երբ իշխանական մեկ խայծը դարձել է ամբողջ օրվա քննարկման նյութ
«Չկողմնորշված քաղաքացիների դեպքում ընտրությունը հեշտ է, քանի որ ոչ թե ընտրություններ են ՝ երկու տարբեր քաղաքական ուժերի միջև, այլ պետք է ընտրություն կատարեն հայրենիքի, մեր ժողովրդի տասնամյակների պայքրի, Արցախի և ապազգայնության, թշնամուն ամեն ինչ զիջելու մեջ»,- Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա համոզմամբ, եթե հայ ժողովուրդն արթնանա, ապա տեղի է ունենալու մի մեծ հայկական հրթիռ։
«Այսօրվա իշխանական տոտալ մանիլուլյացիան ուղղակի անհավատալի է և սահմանները չճանաչող ագրեսիվ է»,-նշեց նա։
Մանուկյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանական մեկ խայծը դարձել է ամբողջ օրվա քննարկման նյութ։ Այսինքն՝ իշխանությունները գործածում են մանիպուլացիայի բոլոր գործիքները։
Ինչ վերաբերում է սպասվող Խորհրդարանական արտահերթ նիստին, ապա Գեղամյանի խոսքով՝ այն ջրբաժան է։
«Անցնող երկու ամիսներին Փաշինյանն իրարամերժ հայտարարություններով փորձեց խուսանավել։ Այս խուսավանումները վերջ դնելու համար է՝ կամ իշխանությունը կողմ է արտահայտվում հայտարարությանը, համաձայն որի ՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, կամ կողմ են քվեարկում դրան, կամ չեն մասնակցում՝ ձեռնպահ են մնում»,-նշեց Մանուկյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։