Դեսպանը Ջոն Գալագերին հարցրել է ՄԻՊ-ի կարծիքը ԶԼՄ օրենքում առաջարկված փոփոխության, ոստիկանների մասին
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջոն Գալագերին և Արևելյան Հարևանության պորտֆոլիոյի ղեկավար Լիզ Մաքքլեյմոնտին հանդիպելով այսօր ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ, առաջարկել են անդրադառնալ խաղաղ հավաքների ազատության իրավունքի երաշխավորմանն ուղղված գործողություններին։
Գործելով Մարդու իրավունքների պաշտպանի անունից, Գրիգորյանը իր պարտքն է համարել խոսել,՝ «ընդգծելով Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կարողությունների զարգացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ ամբոխի կառավարման տակտիկաների, ռազմավարական հաղորդակցության, տակտիկական պլանավորման հմտությունների, ինչպես նաև երկխոսության վրա հիմնված ոստիկանական գործելակերպերի զարգացման ուղղությամբ»։
Ըստ գրասենյակի հաղորդագրության՝ Պաշտպանը ներկայացրել է նաև «արձանագրված խախտումների ուղղությամբ հաստատության կողմից կատարվող աշխատանքն ու ընթացիկ արդյունքները»։
Դեսպանը հետաքրքրվել է նաև ԶԼՄ-ների մասին օրենքում վերջերս առաջարկված փոփոխության էությամբ և հարցրել Պաշտպանի տեսակետը։
Ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է, որ նախագծի վաղ փուլից իր գրասենյակը հեղինակների հետ աշխատել է նախնական տարբերակի լրամշակման ուղղությամբ, ինչպես նաև մանրամասնել, որ այդպիսով ապահովվել է, որ պետական մարմինը որևէ հայեցողություն չունի լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Կոչ՝ կասկածի տակ առնել ՀՀ քաղաքացուն անպաշտպան թողած «իրավապաշտպանների» աշխատանքը
- օրվա կադրը
- Ինձ բերման ենթարկած ոստիկանները սեռական հայհոյանք են տվել ինձ ու քացով խփել են. Անի Խաչատրյան