Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կմասնակցեն Եղիսաբեթ 2-րդի պատվին կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը
Սասեքսի դուքն ու դքսուհին կմասնակցեն Սուրբ Պողոսի տաճարում մատուցվող պատարագին՝ նվիրված Նորին Մեծության պլատինե հոբելյանին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ Մեգան Մարքլը և արքայազն Հարրին հաջորդ շաբաթ կժամանեն Մեծ Բրիտանիա։ Ուրբաթ օրը՝ հունիսի 3-ին, նրանք Եղիսաբեթ 2-րդի և թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ միասին կմասնակցեն երախտագիտության արարողության Սուրբ Պողոսի տաճար, որը գտնվում է Լոնդոնում։ Հանդիսավոր միջոցառումը նվիրված է թագուհու գահակալության 70-ամյակին։
Սա առաջին դեպքն է, երբ Սասեքսի դուքսն ու դքսուհին կլինեն թագավորական ընտանիքի կազմում այն բանից հետո, երբ նրանք դադարեցին կատարել թագավորական ընտանիքի պարտականությունները: Սակայն նշվում է, որ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի երեխաները՝ Արչին և Լիլիբեթը, չեն գա Մեծ Բրիտանիա, այլ կմնան Լոս Անջելեսում։
Սպասվում է, որ Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը կլինեն երկու ժառանգների՝ արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտայի հետ: Սուրբ Պողոսի տաճարի աղոթքին հրավիրված են նաև արքայազն Էնդրյուն, արքայազն Չարլզը և արքայադուստր Աննան:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մադամ Տյուսոյի թանգարան
- Արքայադուստր Դիանայի կենսագիրը պատմել է արքայազներ Հարրիի և Ուիլյամի դժվար մանկության մասին
- Երբ կարող են Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին վերադառնալ արքայական պարտականությունների կատարմանը
- Արքայազն Հարրին կարծում է՝ Բրիտանիան վտանգավոր երկիր է
- Արքայազն Հարրին հայց կներկայացնի Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատրաստվում են այցելել թագավորական ընտանիքին