Ջորջ Տաբակյան. Արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն
«Արար» հիմնարամի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը գրում է.
«Արբանյակի մասին
ԱՄԷ-ում աշխատել եմ շուրջ 16 տարի այս ոլորտում (արբանյակային նկարահանում, ընդունման կայան, քարտեզագրում ..) և քիչ թե շատ գաղափար ունեմ արբանյակների մասին:
2004թ., երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան, եկել էի այս թեման քննարկելու տարբեր մասնագետների հետ։ Տարիներ հետո բավականին առաջընթաց կար այս ոլորտում:
Հայկական արբանյակի (եթէ կարող ենք հայկական ասել) պիքսելի չափսը (resolution) 1.65մ է, ինչը փաստացի 2մ է։
Այս ճշգրտությամբ նկարները շատ արդյունավետ են գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և բնապահպանության համար։
Հետախուզության համար նվազագույնը 0.5մ նկարներ են պետք (այսինքն 4 անգամ ավել քան ինչ տալու է նոր արբանյակը), իսկ Կադաստրի համար նվազագույնը՝ 0.2մ։
Սահմանի հետախուզության համար 2մ-ը ոչ մի բան չի տալու նույնիսկ թշնամու զինտեխնիկա չի կարելի հաշվել։
Վերջը՝ արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ երբ առաջին նկարները հասանելի լինեն:
ՀԳ. Նկարում՝ տարբերությունը նույն տարածքի 2մ և 0,5մ նկարների միջև»։
Հարակից հրապարակումներ`
- Արբանյակի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն ԱԻ կանխարգելմանն ու կառավարմանը․ ԱԻՆ
- Քրիստինե Վարդանյան. Սահմանի, անվտանգության մասին մտածողը բանակ չի կազմաքանդում
- Վարուժան Գեղամյան. Հող հանձնողը տիեզերք նվաճել չի կարող
- Երկրի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան