ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բախմուտում Ուկրաինայի բանակի 10-րդ բրիգադի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին
Ռուս զինվորականները հայտնել են Դոնեցկի Բախմուտ քաղաքի մերձակայքում Ուկրաինայի զինված ուժերի գրոհային բրիգադի դիրքերի վրա հրթիռային հարձակման մասին, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Բախմուտ քաղաքի մերձակայքում ՌԴ օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության օդային հրթիռները խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի 10-րդ առանձին լեռնային գրոհային բրիգադի դիրքերը:
Խոցվել են յոթ հրամանատարաշտաբային դիտակետեր, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման տասներեք շրջաններ»,- ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նա նաև հայտնել է, որ Օդեսայի մարզում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան խոցել է կենդանի ուժի և ուկրաինական զինտեխնիկայի կենտրոնացման 44 տարածք, ինչի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 250 զինվորական։
«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել են՝ 180 ինքնաթիռ, 127 ուղղաթիռ, 1027 անօդաչու թռչող սարք, 324 զենիթահրթիռային համակարգ, 3281 տանկ և այլ զրահատեխնիկա, 438 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 1693 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 3218 միավոր հատուկ ռազմական մեքենա»,- ասել է Իգոր Կոնաշենկովը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինային ԱՄՆ-ից և ԵՄ-ից մատակարարված խոշոր խմբաքանակի զենքի ոչնչացման մասին
- Ռուսաստանը հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի ԶՈւ-ի 141 ինքնաթիռ
- Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2200 օբյեկտ. ՌԴ ՊՆ
- ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհերի մասին տվյալներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան