Երևանի «Ռուսական տունը» համերգով է նշում Սարդարապատում թուրքերի դեմ հաղթանակի օրը
Երևանի «Ռուսական տունը» («Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Հայաստանում) մայիսի 30-ին համերգ կկազմակերպի հայ և ռուս զինվորականների համար։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը շարունակում է թեմատիկ համերգների շարքը՝ հրավիրելով ընտրված հանդիսատեսներին: Անցյալ անգամ համերգին հրավիրված էին բժիշկներ, ովքեր աշխատել են կորոնավիրուսային «կարմիր» գոտիներում և բուժել վիրավորներին արցախյան պատերազմից հետո: Այս անգամ հրավիրում ենք ռուս և հայ սպաներին և նրանց ընտանիքներին»,-գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ հենվելով այդ կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրությանը։
Մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ մայիսի 30-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ միասին Երևանի «Ռուսական տանը» տեղի կունենա «Գլինկան և ընկերները» համերգը՝ նվիրված ռուս ականավոր կոմպոզիտորի 218-ամյակին։ Այն տեղի կունենա «Ռուսաստանի մեծ անուններ» նախագծի շրջանակներում և նվիրված կլինի հայրենիքի՝ հայ և ռուս պաշտպաններին։
Այն պայմանավորված է մայիսի վերջին նշվող նշանակալից տոներին`1918 թվականին Սարդարապատի ճակատամարտում թուրքական բանակի դեմ հայկական զորքերի տարած հաղթանակի և ռուս սահմանապահների օրվա կապակցությամբ։
Մամուլի ծառայությունից նաև հայտնել են, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունն ամեն ամիս համերգներ է կազմակերպելու ընտրված հանդիսատեսի համար։ Մասնավորապես, հունիսի վերջին կհրավիրվեն ռուսերենի մասնագետներ՝ հունիսի 6-ին նշվող Պուշկինի ծննդյան և Ռուսաց լեզվի օրվա կապակցությամբ։