Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի նախագծի վրա
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել ԿԺԴՀ-ի (Հյուսիսային Կորեա) դեմ պատժամիջոցների խստացման մասին ԱՄՆ-ի բանաձևի նախագծի վրա, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 13 անդամ։
Բանաձևում ասվում է, որ Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է մարտի 24-ին ԿԺԴՀ-ի կողմից իրականացված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռների վերջին փորձարկումները։
Նախագիծը վկայակոչում էր 2017 թվականի 2397 բանաձևի տեքստը, որում ասվում էր՝ եթե ԿԺԴՀ-ն նոր միջուկային փորձարկում կամ բալիստիկ հրթիռի արձակում իրականացնի, որը կարող է լիցքը հասցնել միջմայրցամաքային հեռահարության, Անվտանգության խորհուրդը միջոցներ կձեռնարկի Հյուսիսային Կորեա նավթի արտահանման հետագա սահմանափակման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան