Երևան-Սևան մայրուղին փակած քաղաքացիներին ոստիկանները բռնի կերպով հեռացնում են ճանապարհից
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին Չարենցավանի հատվածում։ Քաղաքացիները վանկարկում են «առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»։
Որոշ ժամանակ անց ոստիկանները ուժի գործադրմամբ, քաշքշելով սկսեցին ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացնել քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 27-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաներ։ Ակցիաներ կլինեն նաև մարզերում։ Մայիսի 27-ին հանրահավաք չի լինելու, նրա խոսքով, աշխատանքյաին օր է լինելու իրենց համար։ Ի. Սաղաթելյանը բոլորին մայիսի 28-ին հրավիրվում է համապետական հանրահավաք, այնուհետև երթ։ Դրանից առաջ՝ 16։00-ից, Սարդարապատից տեղի կունենա ավտոերթ դեպի Ֆրանսիայի հրապարակ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան