Տուլայում վարսահարդարը կտրել է երեխայի ականջի մի մասը
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող սրահներից մեկում։ Տղան մոր հետ եկել է մազերը կտրելու, վարսահարդարը սափրվելու մեքենայով վնասել է նրա ականջը: Լուրը հայտնում է TNS պորտալը։
Վրդովված մայրը տեղի հանրաճանաչ սոցիալական հարթակում հրապարակել է վնասվածքի լուսանկարը: Անփութության պատճառով վարսահարդարը կտրել է երեխայի ականջի մաշկի մի կտորը։
«Տղայիս բերել եմ մանկապարտեզն ավարտելու համար սանրվածք անելու, վերջում սա ստացանք»,-գրել է նախադպրոցական երեխայի մայրը։
Դեպքի մանրամասները չեն հաղորդվում, գրառման մեկնաբանություններում շատերը նշել են, որ վարսահարդարը կոպիտ սխալ է թույլ տվել։ Ոմանք մեղադրում էին երեխային՝ ասելով, որ նա հաստատ չի կարողացել հանգիստ նստել։