Սրանք շատ փոքր մարդիկ են, որ քրեական գործ հարուցեն ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արծվիկ Մինասյան
«Սրանք շատ փոքր մարդիկ են, որ քրեական գործ հարուցեն ԱԺ պատգամավորի նկատմամբ, պարզապես այնքան տգետ են, որ երբ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, իմ և Տարոն Մարգարյանի անուն է նշվել»,-Սարդարապատի հուշահամալիրի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողի հարցին արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը
Նա տեղեկացրեց, որ իրեն իրավապահ մարմին են հրավիրել որպես վկա՝ առանց պատկերացնելու, որ երբ գործում երկրորդ անունն է հիշատակվում, ապա նրան փաստացի կասկածյալի կարգավիճակ է տրվում:
«Սա մի ծիծաղելի և անհեթեթ գործ է, որով այս քաղաքական իշխանությունը ճղճիմ քաղաքական հետապնդման միջոցով փորձում է հանրաությանը ներկայացնել, թե իբր քրեական գործեր են հարուցվել»,-ասաց Մինասյանը և հավելեց, որ իշխանություներն անցել են բոլոր մարդկային և բարոյական սահմանները:
Նա պարզաբանեց, որ գործը վերաբերում է այն դեպքին, երբ երիտասարդից խոսքեր էին կորզել, թե իբր իր կողմից նրան գումար է տրվել, բայց որը հետագայում նույն քաղաքացին հերքել էր հրապարակային և ներկայացրել, թե իր նկատմամբ ինչ հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ են եղել ոստիկանների կողմից նման ցուցմունք կորզելու համար:
«Հայաստան» խմբակցության քարտուղարը տեղեկացրեց, որ իր փաստաբանը հանցագործության կատարման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել՝ երիտասարդին ոստիկանության կողմից առերևույթ խոշտանգման դեպքի կապացությամբ:
«Այդ քաղաքացու վերջին տեսահայտարարության մեջ խոշտանգման տարրերի մասին փաստեր կան, հետևաբար պետք է քրեական գործ հարուցվի ոստիկանների և քննչական մարմնի այն անձանց նկատմամբ, ովքեր նման ապօրինի ցուցում են տվել: Այս առումով սրանք ապագա չունեն, բոլորը հայտնվելու են զնդաններում ի տարբերություն մեր պայքարող ընկերների, որոնք այսօր ապօրինի անազատության մեջ են գտնվում»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը և հավելեց. «Հայի արժանապատիվ տեսակը հաղթելու է ստորացված և ժողովրդին ստորացման տանելու փորձ անող այս ազգադավ իշխանությունները հեռացվելու են»:
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանը ներկայացնում է «Փաշինյանի կամակատար իրավապահ համակարգի հերթական տգետ գործողությունները»
- «Դիմադրության» շարժումը շրջափակեց կառավարության շենքը
- Ջհանգիրյանը կամ մանիպուլացնում է իրականությունը, կամ սխալ տեղեկատվություն են իրեն տվել. Արծվիկ Մինասյան
- «Դիմադրություն» շարժման անդամները շրջափակել են նախագահի նստավայրը
- «Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից
- «Դիմադրություն» շարժման կարևորագույն նպատակն է ստեղծել ժամանակավոր կառավարություն