Մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք. Արցախի Հանրապետության պատգամավոր
«Արցախը կրկին վտանգի առջև է կանգնած, բայց, ի տարբերություն 1988 թվականի, երբ ողջ հայությունը Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում միահամուռ ու միակամ Արցախ էր պահանջում, այս անգամ վտանգի տակ է նաև այդ միասնությունը»,-Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ հայության միասնականությունը վտանգված է, որովհետև Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր են Արցախի ճակատագիրը որոշելիս առաջնորդվել միայն ու միայն ժողովրդի կամքով ու Արցախի ինքնորոշման իրավունքի հրամայականով, շեղվել են այդ ճանապարհից։
Հայտարարելով, որ արցախցիների անունից բանակցող Նիկոլ Փաշինյանը ներգրավված է մի քննարկման մեջ, որտեղ օգտագործվում է «Ղարաբաղի էթնիկ բնակչություն» արտահայտությունը՝ պատգամավորն ասաց. «Այդ բանակցողին, մեր թշնամուն և միջազգային հանրությանը պարզ ու հաստատակամորեն հայտարարում ենք՝ մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք, մանցածն ուղղակի բարբաջանքներ են»։
Պատգամավորի կարծիքով ազգին համախմբելու փոխարեն ՀՀ իշխանություններն այն բաժանել են սևերի և սպիտակների, հայրենիքն ու ազգային շահը վեր դասելու փոխարեն, խոսում են թշնամու հետ կեղծ ու անարժանապատիվ խաղաղության մասին։
«Կեղծ խաղաղության անվան տակ, իրավունքի և անվտանգության լղոզված թեզերով ոչ մեկին թույլ չենք տալու մեր հազարավոր զոհերի արյան գնով պահած հայրենիքը նորից բռնակցել Ադրբեջանին»,-հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանում արժանապատիվ քաղաքացիները փողոց են դուրս եկել մերժելու «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» արտահայտությունից խուսափող իշխանություններին, Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի տակ դնող իշխանություններին
Նա հայտնեց, որ հերոսական Մարտունուց իրենց բռունցքներն են պարզում ի աջակցություն Ֆրանսիայի հրապարակում պայքարի ելածներին և կոչ են անում ողջ հայությանը՝ Արցախին մենակ չթողնել, չհրաժարվել մեր դարավոր պայքարից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան