Զելենսկին Ռյուտեից պատասխան է պահանջել Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունների մասին
Վլադիմիր Զելենսկին Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեից հստակություն է պահանջել ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածուի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի հնարավորությունների վերաբերյալ։
Նիդերլանդների հեռարձակման կորպորացիայի (NOS) Nieuwsuur ծրագրի հաղորդավարին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ հինգշաբթի օրը զանգահարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին։
«Ես նրան անկեղծորեն ասացի՝ եթե կարծում եք, որ ԵՄ-ում մեզ համար տեղ չկա, ապա պետք է ուղիղ ասեք»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հեռուստաընկերությանը ասել է Զելենսկին։
Նրա կարծիքով՝ Ուկրաինան պատրաստ է դառնալ ԵՄ անդամության թեկնածու։
«Մենք պետք է և ցանկանում ենք դրա համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել: Այո, մենք խնդիրներ ունենք, բայց դրանք կան շատ երկրներում, այդ թվում՝ ԵՄի անդամ»,-ասել է Զելենսկին։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացրել են մոտ 3300 ուկրաինական տանկ
- ԱՄՆ-ը մտադիր է հաջորդ շաբաթ հայտարարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի մասին
- «Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շուտ խաղաղություն հաստատվի»․ Էրդողան
- Լիտվան խոստացել է Ուկրաինային Բայրաքթար նվիրել, բայց գումար չունի
- Իսրայելն արգելել է իր լիցենզիայի ներքո արտադրված հակատանկային հրթիռների մատակարարումն Ուկրաինային
- Ուկրաինուհին իրեն ապաստանած ընտանիքի տանտիրոջ հետ 10 օր անց հեռացել է՝ կատարվածի մեջ մեղադրելով նրա կնոջը
- Ռումինիան կարող է դուրս գալ Եվրատեսիլից՝ իր միավորները խարդախությամբ Ուկրաինային տալու սկանդալի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին