Լիդա մայրիկ. Տղաներ, մենք կանք՝ ի հեճուկս արտաքին ու ներքին թշնամու
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքում խոսք ասելու համար բեմ դուրս եկավ՝ մի թևին Հայաստանի դրոշը, մյուսին՝ Արցախի։
Լիդա մայրիկին հանրահավաքի մասնակիցները դիմավորեցին երկարատև ծափահարություններով։
Նա իր խոսքը սկսեց Հանրապետության օրվա առթիվ շնորհավորանքով։
«Շնորհավորում եմ ամենայն հայոց տոնը, բոլոր տոներից ամենատոնը, որը հայ ժողովրդի փրկության համար էր»,-ասաց Լիդա Մայրիկը։
Զոհվածի մայրն ասաց՝ բառի բուն իմաստոց «արտաքին ու ներքին թշնամիների կողմից» վերջին պաերազմում եղել է հայ ժողովրդի ցեղասպանություն, Հայաստանն ունեցել է լավ բանակ, լավ հրամանատրներ ու զինծառայողներ, որոնք մարտիրոսվել են։
«Մենք պետք է այսօր ասենք, մենք չենք զոհվել, մենք կանք։ Տղաներ, մենք կանք ի հեճոիկս մեր թշնամիների, դուք չեք պարտվել, տղաներ։ Մոնթեն կա, Վարդանը կա, բոլորը կան, բոլորդ կաք։ Մենք հայրենիք հանձնող տղաներ չենք ունեցել ու չեք ունենալու»,-նայելով երկնքին՝ ասաց որդեկորույս մայրը։
Նա ընդգծեց՝ պահը օրհասական է, կոչով դիմեց բոլորին՝ եկեք։
«Մայրաբար եմ խնդրում, հայրաբար եմ խնդրում, եկեք, որպես զինվորականի մայր եմ խնդրում, եկեք բոլորդ Սփյուռքից, Ռուսաստանից։...Նիկոլ, երկնային պատիժ քեզ։ Էլ բան չունեմ ասելու։ Եկեք Հայաստան ու մնացեք ապրելու, օրհասական պահ է, ժամն է, եկեք, խնդրում եմ»,-նշեց նա։
Տիկին Լիդայի ելույթի ավարտին հնչեցին ծափահարություններ, «Նիկոլ դավաճան» վանկարկումներ։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունները մեր երկիրը դարձրել են աշխարհաքաղաքական քամիների խաղալիք. Լիլիթ Բեգլարյան
- Արմեն Ռուստամյան. Մեր ուզածն այն է, որ իշխանությանը ուզածը չկատարվի
- Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
- Լիդա Առուշանյան. Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, քաղաքացիական պատերազմ հրահրի