Հարավային Ամերիկայի լավ եղանակը մինչև 2022 թվականի վերջ կնվազեցնի Արաբիկա տեսակի սուրճի գինը
Արաբիկա տեսակի սուրճի արժեքը 2022 թվականի վերջին մեկ ֆունտի դիմաց 2 դոլարից ավելի էժան կլինի՝ բերքի համար հարավամերիկյան բարենպաստ եղանակի արդյունքում։ Նման կարծիք է հայտնել Rabobank-ի գյուղատնտեսական շուկայի հետազոտությունների բաժնի ղեկավար Կառլոս Մերան, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Բացի այդ, գների նվազման վրա կազդի սպասվածից ցածր պահանջարկը։
Մերան նշել է, որ աշխարհում սուրճի պահանջարկն աճել է 2022 թվականի սկզբից՝ մոտ 2%-ով, բայց շուկայի փորձագետները կանխատեսում էին 3,5% աճ։
Portal MarketWatch-ը գրում է, որ նման կանխատեսումը նախանշում է գնանշումների անկում մոտ 12%-ով՝ ներկայիս գործող մեկ ֆունտի դիմաց 2,27 դոլար արժեքից։
Սուրճի շուկան վերջին երկու տարիների ընթացքում բավականին անկայուն է եղել: 2021 թվականի սկզբին Արաբիկայի ֆյուչերսներն ընկան մինչև 1,25 դոլար մեկ ֆունտի դիմաց, իսկ 2022 թվականի փետրվարին հասան $2,60 մեկ ֆունտի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Սուրճի մշակույթի հայկական հետագիծը. ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում
- Ինչո՞ւ շոկոլադը չի կարելի համադրել սուրճի հետ
- Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի սուրճի դեֆիցիտի
- Սուրճից աղբի հոտ են առնում, իսկ սեփական քրտնքից՝ սոխի. կորոնավիրուսն ու հոտերը
- Ո՞ր հիվանդությունների դեպքում պետք է սուրճը փոխարինել կակաոյով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան