«Հրապարակ». Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջև լարախաղացությամբ է զբաղված, իսկ Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև բանակցություններից հետո Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունն առավել սրվել է: Դա հատկապես արտահայտվում է դեսպանների ակտիվությամբ, որոնք իրար հերթ չտալով հայտարարություններ են անում, այցելում Փաշինյանին, մասնակցում ինչ որ միջոցառումների։
Ինչպես տեղեկացրել էինք, Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո օրերս Սյունիք էին մեկնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Սյունիք այցելությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է շտապել թե ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, և թե ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև ՀՀ-ում ֆրանսիայի դեսպանԱնն Լույոն, ինչի մասին հաղորդեցին կառավարությունից։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջև լարախաղացությամբ է զբաղված, և փորձում է հավասարակշռել բոլոր կողմերի հետ փոխհարաբերությունները։ Սակայն դատելով կողմերի հրապարակային հայտարարություններից, Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում և օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը դիվանագիտական լեզվով դեղին քարտ էր Փաշինյանին, որ խաղեր չտա ԵՄ-ի հետ․ «Մենք տեսնում ենք բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացների մեջ մխրճվելու՝ ԵՄ համառ փորձերը»- օրերս հայտարարեց Զախարովան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Վարչապետի տիկինը թանկարժեք ժամացույցն ումի՞ց է նվեր ստացել
- «Հրապարակ». Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել
- «Ժողովուրդ». Հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար
- «Հրապարակ». Փաշինյանի քավորը Իջևանում նոր առանձնատուն է կառուցում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան