Զախարովա. Ռուսական լրատվամիջոցներն արգելափակելու ԱՄՆ պահանջները լիբերալիզմի դիկտատուրա է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «լիբերալիզմի բռնապետության» դրսևորում է անվանել արտասահմանում ԱՄՆ դեսպանների՝ ռուսական լրատվամիջոցների աշխատանքը արգելափակելու պահանջը։
«Արտասահմանում ամերիկացի դեսպանները նոր զբաղմունք ունեն՝ հիստերիկ ձևով նրանք երկրներից պահանջում են արգելափակել ռուսական լրատվամիջոցների աշխատանքը: Սա է իր ողջ հմայնքով լիբերալիզմի դիկտատուրան»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է Telegram-ալիքում:
Ուկրաինայի ապառազմականացման ռուսական օպերացիայի ֆոնին Մոսկվայի դեմ կիրառվեցին հազարավոր սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ արգելափակելով Sputnik գործակալության և RT հեռուստաալիքների ռեսուրսները։ Այս լրատվամիջոցների էջերը հասանելի չեն Google որոնողական համակարգի եվրոպացի օգտատերերին, նրանց ալիքները YouTube-ում և Meta* հարթակներում գրաքննված են (Meta-ի (Ֆեյսբուք և Instagram սոցիալական ցանցեր) գործունեությունը Ռուսաստանում արգելված է որպես ծայրահեղական): Բազմաթիվ տեղական լրագրողներ, ովքեր աշխատում են ռուսական լրատվամիջոցների հետ, պիտակվել են «Ռուսաստանի կառավարության հետ փոխկապակցված լրատվամիջոցներ»:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացած երկրների թվում Բայդենը նշել է նաև Հյուսիսային Կորեային
- Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ի նախագծի վրա
- ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կանադայի վարչապետ Թրյուդոյի կնոջ և ևս 25 քաղաքացիների նկատմամբ
- Ճապոնական բանկերը միլիարդավոր դոլարներ են կորցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
- ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Առաջին ալիք»-ի, «Ռոսիա-1»-ի և «НТВ»-ի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան