Պուտինը հաստատել է Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենքը, որը վավերացնում է երկքաղաքացիության մասին համաձայնագիրը Հարավային Օսիայի հետ, որը թույլ է տալիս այդ երկրների քաղաքացիներին ունենալ երկու երկրների անձնագիր:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ համապատասխան օրենքը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի և Հարավային Օսիայի քաղաքացիները կկարողանան ստանալ հարևան երկրի քաղաքացիություն՝ չհրաժարվելով սեփական անձնագրից։
Մինչև երկու կողմերի քաղաքացի հանդիսացող երեխայի 18 տարեկանը լրանալը, ծնողները կարող են նրա համար քաղաքացիությունններից մեկն ընտրել համատեղ գրավոր դիմումի հիման վրա։
Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի վավերացման փաստաթղթերի հրապարակման օրվանից։
Համաձայնագիրն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարի ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի մյուս կողմին այն դադարեցնելու իր մտադրության մասին՝ հաջորդ հնգամյա ժամկետի ավարտից վեց ամիս առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Գագլոևն առաջատար է
- Մահափորձ է կատարվել Հարավային Օսեթիայի ներքին գործերի նախարարի վրա
- Հարավային Օսեթիան Վրաստանից ճանաչում է պահանջել
- Հարավային Օսեթիայի նախագահը պնդել է, որ ռուսական զորքերը մնան տարածաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները