Ամբողջ աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք
Ապրիլի սկզբից աշխարհում անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք է հայտնաբերվել 33 երկրներում: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հավելելով, որ վտանգը ողջ աշխարհում գնահատում է որպես չափավոր։
«2022 թվականի ապրիլի 5-ից մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ԱՀԿ-ին հաղորդվել է անհայտ էթիոլոգիայի սուր հեպատիտի 650 հավանական դեպք ԱՀԿ-ի հինգ տարածաշրջանների 33 երկրների երեխաների մոտ: Այս ծանր սուր հեպատիտի էթիոլոգիան մնում է անհայտ և գտնվում է հետազոտության փուլում»,-ասված է հայտարարության մեջ:
ԱՀԿ-ի տվյալներով՝ առնվազն 38 հիվանդի համար փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Խուճապի մի մատնվեք, բայց զգույշ եղեք. Գամկրելիձեն՝ անհայտ հեպատիտի մասին
- Ռոմելլա Աբովյան. Հայաստանում հեպատիտները հայտնաբերվում են բարդացած իրավիճակում
- Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան