Նիկո՛լ, քեզ մի բան եմ խնդրում՝ այդ վեշ-մեշոկդ հավաքի, նորից Գյումրիից արի.Արցախցին՝ Նիկոլ Փաշինյանին
«Արցախը երբևիցե չի եղել Ադրբեջանի կազմում և երբեք չի լինի, քանի որ Լաոն, իսկապես, զարթնել է»,-Ստեփանակերտում կազմակերպած երթի ժամանակ ասաց Արցախի քաղաքացի Ալեքսանդր Հայրապետյանը:
Արցախցին ասաց, որ հարցեր ունի «վարչապետ կոչեցյալ Փաշայանին», որը Շուշիում բերդ է պարել ու այնուհետև ասում է, որ Շուշին դժգույն քաղաք է: «Թուրքը, որ մեր դարավոր թշնամին է, երբ ափսեից հաց է ուտում, երբևիցե այդ ափսեի մեջ չի կեղտոտում»:
Հայրապետայանը դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ եթե նա իրեն իրավունք է վերապահել Ստեփանակերտի հրապարակում ասել՝ Արցախը Հայաստան է ու վերջ, ապա ինչո՞ւ միանգամից 180 աստիճանով փոխվեց:
«Ալենչիկին էլ բան ունեմ ասելու՝ գիշերային ակումբներում պարո՛ղ, այդ ե՞րբ մարդ դարձար, որ հայոց ազգի հարցն ես ուզում լուծել, այն էլ՝ արցախցու: Արցախը կանգնել է, կանգնելու է ու արյան գնով այս սուրբ հողը պահելու է, որովհետրև այստեղ այնքան երիտասարդի արյուն է հոսել, որ այն մոռանալ հնարավոր չէ: Նիկոլ, քեզ մի բան եմ խնդրում՝ այդ վեշ-մեշոկդ հավաքի, նորից Գյումրիից արի»,-ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչներին դիմեց Արցախի քաղաքացին:
Երթի մասնակիցները վանկարկում են «Նիկո՛լ, դավաճան, հեռացիր»:
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մեկին թույլ չենք տալու մեզնից խլելու մեր քաջորդիների արյամբ սրբացած մեր հայրենիքը. Մետաքսե Հակոբյան
- Մենք էթնիկ փոքրամասնություն չենք, մենք Արցախի Հանրապետության պետականակիրն ենք. Արցախի Հանրապետության պատգամավոր
- «Դիմադրության» շարժումը շրջափակեց կառավարության շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան