Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքը մեկնարակեց Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրհներգներով։
Հանրահավաքը վարող Սևակ Նազարեթյանն առաջարկեց միասին կատարել «Սարդարապատ» երգի մի հատված։
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար։
Այսպէս ծագեց, արեգակեց Սարտարապատի մարտը մեր։
Զանգեր՜, ղօղանջէք,
Սրբազան քաջերին կանչէք
Այս արդար պատից։
Սերունդներ՜, դուք ձեզ ճանաչէք։
Սարդարապատից։
Երգի ավարտին հնչեցին «միություն, պայքար, հաղթանակ» վանկարկումներ, ապա ընթերցվեցին հատվածներ Կաթողիկոսների ուղարձներից հատվածներ։
Խոսքը փոխանցվեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին։
«Ուրախություն է այս տոնին գալ այստեղ ու բերել երամված մեր ժողովրդին Լուսավորչի գահից՝ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից տերունական օրհնությունները։ Երջանակահիշատակ մեր կաթողիկոս Վազգեն Ա-ն իմաստուն մի խոսք ու խրատ տվեց հայ ժողովրդին, նա ասաց՝ հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք պահելն ու շենացնելն առաքինություն է։ Այսօր մեր նախնյած պատգամն է լինել առաքինի, պահել, պահպանել ու շենացնել մեր հայրենիքը։ Մենք պետք է մեզանից վանենենք ամեն թշնամություն, իրար նկատմամբ որևէ վատ վերաբերմունք»,-ասաց Սրբազանը՝ հիշեցնելով, որ Սարդարապատում հաջողության գրավականը եղավ միասնությունը։