Արթուր Վանեցյան. Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 28-ը ոչ միայն Հայաստանի առաջին հանրապետության հռչակման, այլ մայիսյան հերոսամարտերի, անկախության գաղափարի համար մեր ժողովրդի աննահանջ պայքարի և այդ պայքարի արդյունքների նշանավորման օրն է:
Այսօր էլ, բոլոր դժվարություններով հանդերձ, մենք պայքարում ենք մեր անկախության ու անվտանգության համար, որովհետև ունենք մայիսյան հերոսամարատերի և Արցախյան երեք պատերազմների մեր քաջագործ մարտիկների ոգին:
Մեր էությունը, ազգային հոգեկերտվածքը ձևավորվել են հենց այդ հաղթանակներով:
Շնորհավորում եմ:
Հ.Գ. Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհակալ եմ ձեր բազմաթիվ նամակների և հաղորդագրությունների համար: Ինձ հետ ամեն ինչ կարգին է:
Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ՝ մեր մեծ Հայրենիքի համար մղվող պայքարի շարքերում:
Գիտեմ, որ այսօր ժամը 18:00-ից տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ լինելու են Ֆրանսիայի հրապարակում՝ ազգային-ազատագրական պայքարի այս փուլին նոր զարկ տալու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սոս Հակոբյան. Արթուր Վանեցյանն առողջական հարցերով մեկնել է Եվրոպա
- Վանեցյան. Սուտասան, անպատասխանատու մարդկանց հետ հարց ու պատասխանի գնալն անիմաստ է
- Արսեն ջան պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի․ Արթուր Վանեցյան
- Մարդիկ դուրս են գալիս և ստիպում մեզ՝ բոլորիս, պայքարել. Արթուր Վանեցյան
- Այս իշխանություններն իրենց քայլերով փորձում են հանձնել Արցախի մնացած հատվածը. Արթուր Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան