Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում շնորհիվ մեզ է փոխանցվել պետականության, Անկախ պետականության փարոսը. Արմեն Պետրոսյան
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մենք պետականության արժևորման ու գնահատման միանգամայն այլ մակարդակում կլինեինք, եթե․․․
Մեր անկախ հանրապետությունը զարգացման միանգամայն այլ շրջափուլում կլիներ, եթե․․․
Այո՛, պատմությունը պայմանական եղանակ չի սիրում, բայց մեզ նման ժողովուրդների համար գոնե սեփական պատմությունից դասեր չքաղելն ուղղակի աղետաբեր կարող է լինել։
Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում շնորհիվ մեզ է փոխանցվել պետականության, Անկախ պետականության փարոսը, որը պարտավոր ենք մեծ նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու հայրենասիրությամբ ԱՆՄԱՐ վիճակում փոխանցել հաջորդ սերունդներին՝ երաշխավորելով արդեն դարերի ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ անխափան հաղթարշավը:
Շնորհավո՜ր Հայաստանի Առաջին Հանրապետության օրը»:
Հարակից հրապարակումներ`
- Ցեղասպանությունից վեր հառնած ժողովրդի հաղթանակները՝ Սարդարապատը, Մայիսի 28-ը
- Փաշինյանը մեղադրել է Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերին
- Սերժ Սարգսյան. Ժողովուրդը կրկին նույն ընտրության առջև է, կյանքի գնով պաշտպանե՞լ հող հայրենին, թե՞ ծնկի գալ թշնամու առջև
- Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Արամ Առաջինի հետ
- Մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզում փակ ճանապարհներ կլինեն
- Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում