Արմեն Ռուստամյան. Մեր ուզածն այն է, որ իշխանությանը ուզածը չկատարվի
«Այս օրվա խորհուրդը հսկայական է։ Մայիսի 28-ի խորհուրդն է՝ մենք կարողացանք մեր ինքնությունը պահպանել, աշխարհի քարտեզի վրա մեր տեղն անսասան արձանագրել»,-ասաց դաշնակցական գործիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ մեկնարկած հանրահավաքում։
Նա նշեց, որ մայիսի 28-ով հիմք դրվեց նորօրյա պատմությանը, որի ընթացքում ունեղել ենք մեծ հաղթանակներ, հաջողություններ։
«Մեր ամենամեծ հաջողությունը, որ փորձում են են մեր ձեռքից խլել, արցախյան ազատամարտով կարողացանք ունենալ 42 հազ քկմ -ի վրա հայկական վերահսկողություն էր։ Սա պարծանք էր, պատմական հաջողություն էր մեր սերունդի համար։ Այս իշխանությունը մեզ թողեց մոտ 32 հազ քկմ։ Ու դեռ հարց է, դա էլ կմա՞, թե՞ չէ։ Եթե այս իշխանությունը մնա, դա էլ չի լինի մեր վերահսկողության ներքո։ Ահա այս մարտահրավերն է, որ մեզ հավաքել այս հրապարակում»,-ասաց Ռուստամյանը։
Դաշնակցական գործիչն ասաց՝ շատ լավ հասկացել են, թե ինչ է ուզում իշխանությունը, իսկ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածների ուզածն էլ այն է, որ իշխանության ցանկությունը չկատարվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի