Թուրքիան Հյուսիսային Իրաքում սպանել է PKK-ի ավելի քան 18 անդամի
Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում գործողության ընթացքում սպանել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 18 անդամի։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հյուսիսային Իրաքում «Claw-Castle» հատուկ գործողության ընթացքում մեր անօդաչու թռչող սարքերի օգնությամբ սպանվել է 18 քուրդ զինյալ»,-շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն և ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։
Ապրիլի 18-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ նոր ռազմական գործողություն են սկսել՝ ներգրավելով ռազմաօդային ուժերը և հատուկ ջոկատայինները։ Թուրքական կործանիչները ավիահարվածներ են հասցրել Մետինայի, Զապի և Ավաշինի շրջաններին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Իրաքում սպանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 30 անդամի
- Թուրքական զինուժի՝ Իրաքում գտնվող ռազմաբազան հրթիռակոծվել է
- Հյուսիսային Իրաքում թուրքական բանակը կենդանի ուժի կորուստներ է ունեցել
- Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել քրդական դիրքերին Իրաքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան