Թրամփը հայտնել է, որ կարող է կրկին փորձել նախագահական ընտրություններում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ կարող է կրկին մրցակցել երկրի ղեկավարի պաշտոնի համար
Ելույթ ունենալով Տեխաս նահանգի Հյուսթոնում ԱՄՆ Ազգային հրաձգային ասոցիացիայի համագումարի ժամանակ՝ Թրամփը նշել է, որ 2020 թվականին ինքն իրեն զսպել է և թույլ է տվել դեմոկրատ նահանգապետերին ինքնուրույն կարգուկանոն հաստատել անկարգություններով լի քաղաքներում, թեև դրանցում՝ Մինեապոլիսում, Չիկագոյում, Պորտլենդում, իրավիճակը շատ ծանր էր։ «Եթե ես երբևէ կրկնեմ դա, այն է՝ առաջադրվեմ նախագահի պաշտոնում և հաղթեմ, ես այլևս պարտավորված չեմ զգա հետևելու այս կանոններին: Ես կհարձակվեմ բռնի հանցագործությունների վրա, ինչպես երբեք ոչ ոք չի արել»,-ըստ ՏԱՍՍ-ի՝ խոստացել է ԱՄՆ նախկին նախագահը:
Թրամփը բազմիցս ակնարկել է, որ պատրաստ է 2024 թվականին կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար, սակայն նա երբեք բացահայտորեն չի հայտարարել այդ մասին՝ հիմնվելով ունենալով այն փաստի վրա, որ այս դեպքում կենթարկվի հատուկ հարկային կանոնների։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը զայրացել է, որ ԱՄՆ-ն «ավելի շատ է օգնում Ուկրաինային, քան Եվրոպան»
- Թրամփը չի ընդունել Կապիտոլիումի գրոհի պատասխանատվությունը
- Թրամփը կեղծ է համարել՝ Սպիտակ տան կարևոր փաստաթղթերը զուգարան նետելու տեղեկությունը
- Ջորջիա նահանգում մեկնարկում է հետաքննություն՝ կապված նախկին նախագահ Թրամփի հետ
- Հարութ Սասունյան. Հանրածանոթ դոկտ. Օզը թեկնածու է ԱՄՆ Սենատի համար. արդյոք մեզ պե՞տք է երկրորդ Թրամփ Վաշինգտոնում
- Դոնալդ Թրամփի ընկերությունը վաճառել է Վաշինգտոնի իր հյուրանոցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին