«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին, արագաչափերը դեռ գործում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը պետք է միանշանակ հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրերի, նաև նախընտրական ծրագրերի հիմքում»: Այս խոսքերի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին:
Նույն Նիկոլ Փաշինյանն արդեն 2018 թվականին՝ թավշյա հեղափոխության օրերին, արագաչափեր էր փակում լաթի կտորներով և կրկին հայտարարում, որ դրանք վերացնելու են՝ իշխանության գալով: Արդեն 2018 թվականի նոյեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխեց իր մոտեցումը՝ ասելով, թե հանրային արձագանքն ասում է, որ ոչ բոլորն են կողմ այդ մոտեցմանը:
2015-ից առ այսօր, երբ արդեն չորս տարի է՝ Նիկոլ Փաշինյանն է իշխանության, արագաչափերը շարունակում են գործել, և դեռ ավելին՝ նույն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018 թվականին, երբ դեռ նոր էր եկել իշխանության, մերժեց Հանրապետական մի քանի պատգամավորների` 2018 թվականի հունիսին ներկայացրած արագաչափերը վերացնելու առաջարկը: Այս փաստերն ինքնին խոսուն են և ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Փաշինյանը դրսի ուժային կենտրոնների միջև լարախաղացությամբ է զբաղված, իսկ Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում
- «Ժողովուրդ». Վարչապետի տիկինը թանկարժեք ժամացույցն ումի՞ց է նվեր ստացել
- «Հրապարակ». Փաշինյանի մոտ ելումուտ ունեցողները, վերջին շրջանում ավելի մտահոգ են դարձել
- «Ժողովուրդ». Հանրայինի նոր լրատվական ալիքի համար ծախսվում է մոտավոր մինչև 1 մլրդ գումար
- «Հրապարակ». Փաշինյանի քավորը Իջևանում նոր առանձնատուն է կառուցում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա